Միլիարդատերերի հանցանքն առանց պատժի

2019-ի դեկտեմբերի 29-ին Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը տնային կալանքից փախուստի էր դիմել: Դա նրան հաջողվել էր՝ անկախ այն հանգամանքից, որ տունը շուրջօրյա ոստիկանական հսկողության նեւքո էր: Հաղորդագրության մեջ հայտնել էին, որ մասնավոր ինքնաթիռի բորտ կարողացել էին գործարարին հասցնել երաժշտական գործիքի պատյանում թաքված: Այժմ նա Բեյրութում է: Կառլոս Գոնը իհարկե միլիարդատեր չէ, նրա ունեցվածքը 100 մլն-ից ավել է պարզապես: Սակայն նրա աղմկահարույց փախուստը մեկն է նշանակալիներից: Փորձագետները համոզված են, որ նրան ևս, ինչպես աշխարհի շատուշատ հայտնի միլիարդատերերի, կհաջողվի խուսափել արդարադատությունից:

Թաքսին Չինավաթ

Դեռևս 1980-ականներին թայլանդացի Թաքսին Չինավաթը, ում հայրը նախկինում եղել է պատգանավոր, ծառայում էր տեղի ոստիկանությունում: Զուգահեռաբար սկսել էր բիզնես գործունեություն ծավալել: Նա  պարտքով գումար էր վերցրել ազգականներից, ձեռք բերել IBM համակարգիչներ և վարձով էր տալիս իր իսկ ոստիկանական բաժանմունքին: Արդեն 8 տարի անց նա հաջողությամբ աշխատացնում էր Shinawatra Computer & Communications-ը բարձրաձայնելով, որ կապերը միշտ էլ ամենակարևորն են եղել, մասնավորապես բիզնեսի սկզբում: 1190-ականներին արդեն նրա կարողությունն անցնում էր 1 միլիարդը: 2001-ին Չինավաթն ընդլայնեց իր ազդեցության ոլորտն ու դարձավ Թայլանդի վարչապետը: 2006-ին նա կարողացավ այնպիսի օրենսդրական փոփոխություն մտցնել, որի շնորհիվ հնարավոր կլիներ իր ընկերության վաճառքը սինգապուրցի ներդրողներին: Սա մեծ հասարակական հակազդեցության հիմքը դրեց, ինչի արդյունքում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ:

Պաշտոնանկությունից հետո Չինավաթը վտարանդի դարձավ: Թայլանդի դատարանը նրան 2 տարվա ազատազրկման դատապարտեց՝ պաշտոնական դիրքի չարաշահման, կոռուպցիայի համար: Սակայն նրան այնուամենայնիվ կարողացան արդարացնել ևս երկու մեղադրանքների դեպքում, որոնք անհամեմատ երկար ազատազրկմամբ էին սպառնում: Շատերին էր այս դատավճիռը քաղաքական թվում: Հետաքրքրական է, որ բազմաթիվ քաղաքացիներ պարզապես կանգնեցին նախկին վարչապետի կողքին՝ արդարացնելով նրան:

Թաքսին Չինավաթն արդեն 10 տարի է, ինչ լքել է հայրենիքը: Այս ընթացքում նա կարողացել է իր կարողությունը հասցնել 1,9 մլրդ դոլարի՝ Shin Corp  ընկերության վաճառքների, ինչպես նաև անշարժ գույքի առևտրային գործունեության շնորհիվ: Ասում են դեռևս 2012-ին, երբ Չինավաթն առաջին քայլերն էր անում Դուբայում գործունեություն սկսելու, երդվել է վերացնել իր անվան շուրջ եղած մեղադրանքներն՝ օրինական ճանապարհով ապացուցելով անմեղությունը:

Հատկանշական է, որ 2011-ին Չինավաթի փոքր քույրը դարձավ Թայլանդի վարչապետ: Վերջինիս ևս քաղաքական սկանդալներ էին սպասվում, քանի որ հնչեցին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներ՝ ստիպելով Յինգլակ Չինավաթին ապաստանել Դուբայում:

Ջոզեֆ Լաու

Կանադայում Ուինսորյան համալսարանն ավարտելուց հետո Ջոզեֆ Լաուն վերադարձավ Հոնկոնգ՝ ներգրավվելով օդափոխիչների արտադրության ընտանկան բիզնեսում: Կարճ ժամանակ անց նա ստեղծեց սեփական Evergo Industrial Enterprise ընկերությունն ու այն բորսա դուրս բերեց: 1980-ականներին նա զբաղված էր անշարժ գույքի կառուցապատմամբ և վաճառքով, ինչպես նաև՝ մրցակից ընկերություններն էր կլանում: 2014-ին Մակաոյի դատարանում նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց՝ օդանավակայանի մերձակա տարածքների ձեռքբերման համար կաշառք տալու պատճառով: Լաուն ստիպված էր մնալ Հոնկոնգում, որը արտահանձնման պայմանագիր չունի Մակաոյի հետ: Միայն երկու տարի անց, երբ Լաուն 65 տարեկան էր որոշեց մի կենցաղային պատմությամբ հիշեցնել իր մասին՝ ամսագրերում հոդված պատվիրելով ամուսնալուծության մասին:  Լաուն 5 երեխա ունի: 2015-ին նա 77 մլն դոլարով երկու ադամադ էր գնել՝ Երկնագույն լուսին 12 կարատ, 16,1 կարատանոց վարդագույն երանգավորմամբ՝ երկուսն էլ նվիրել է ամենափոքր դստերը:

 

Անկախ ներկայացված մեղադրանքներից ու դրանց հետևանքով ի հայտ եկած սահմանափակումներից, Լաուն շարունակում է բազմապատկել իր կարողությունը:

Վիջեյ Մալլյա

Նա իրեն «լավագույն ժամանակների արքա» է հռչակել: Ժամանակին Վիջեյը սիրում էր ադամանդե ականջօղերով ներկայանալ կարևոր հանդիպումներին: Նրան էին պատկանում զբոսանավեր, մեքենաների պահեստներ, ձիարշավարան-ձիաբուծարաններ:

1983-ին նա հորից ժառանգեց United Breweries Group  ալկոհոլային բիզնեսը, որը այդ ժամանակ իր մեծությամբ երկրորդ կոնգլոմերատն էր ամբողջ աշխարհում՝ ալկոհոլի արտադրության ու վաճառքի առումով: Մալյան օդանավերի բիզնեսով էր զբաղվում: 2005-ին նա հիմնադրեց Kingfisher Airlines ընկերությունը, որը ստիպված էր փակել 8 տարի անց: Ընկերութոյւնը բացելու համար ստիպված էր հսկայական վարկային միջոցներ ներգրավել: 2016-ին նա Հնդկաստանից Լոնդոն տեղափոխվեց: Այդ պահից ի վեր հնդկական որոշ բանկեր ստիպեցին նրան ժամկետից շուտ մարել պարտավորությունները, որոնք գերազանցում էի 1 մլրդ դոլարը: Հատկանշական է, որ այս բոլոր գործընթացները, որ տարվում էին բիզնեսմենի ուղղությամբ, լայնորեն լուսաբանվում էին զանգվածային լրատվամիջոցներով: Մալլյան այս երևույթը վհուկների որս ու անիմաստ հիստերիա էր որակում: Այնուամենայնիվ, բրիտանական ոստիկանությունը ձերբակալեց նրան 2017-ին: Գրավով ազատ արձակվելուց հետո Մալլյան ամեն ինչ անում էր արտահանձնումը կանխելու նպատակով: Դեռևս շարունակվում են դատավարությունները Լոնդոնի դատարանում, որտեղ բիզնեսմենը փորձում է բողոքարկել արտահանձման վճիռը: Ձեռնարկատերն այսօր էլ համոզված է, որ պետք չէ Հնդկաստանում ունեցած բիզնես անհաջողությունը շահարկել, փոխարենը պետք է բիզնեսմենին նորից սկսելու հնարավորություն տալ:

Գո Վենգուի

Թե որտեղից ու ինչպես ի հայտ եղավ՝ որտեղ է սովորել, աշխատել, որտեղից է սերում այս միլիարդատերը, ոչ ոք այդպես էլ հստակ չգիտի: Հայտնի է միայն նրա կեղծանունը՝ Մայլզ Քվոն: Հայտնի է միայն, որ իր գործունեության ինչ-որ ժամանակներում նա պետական ծառայող է եղել Շանդուն չինական արվարձանում: Նրան է պատկանում մեծաքանակ անշարժ գույք,  բացի այդ նա Founder Securities կոնգլոմերատի բաժնետեր է: 2015-ին նրա կարողութոյւնը 1,1 մլրդ էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել Minzu Securities-ը գնելու ժամանակ բաժնետոմսերի ստուգիչ փաթեթի ձեռքբերման ընթացքում օգնելու նպատակով պետական մի պաշտոնյայի կաշառելու համար: Բիզնեսմենի հիմնական եկամուտն ապահովում էին Founder Securities-ի մուտքերը: 2015-ի հունվարին դրանք սառեցվեցին: Ինչից հետո միլիարդատերը ստիպված էր լքել երկիրը՝ մտահոգվելով կոռուպցիոն շղթաներում մեղադրվելու համար:

ԱՄՆ հասնելով Գո Վենգուին որոշեց վերականգնել իր անմեղությունը: Նա լայնորեն օգտագործում էր սոցիալական ցանցերը վեր հանելով չինացի պաշտոնյաների կոռուպցիոն դեպքերը: Արդյունքում 2017-ին Ինտեռպոլը միջազգային հետախուզում հայտարարեց: Եվ մինչև օրս դեռևս Վենգուին ձերբակալված չէ: Չնայած որ բիզնեսմենը վայելում է ԱՄՆ-ի բարձրաստիճան աշտոնյաների ընկերությունը, այնուամենայնիվ բազմաթիվ դատական գործընթացների մեջ է ներքաշված: Այդ թվում՝ Pacific Alliance Group-ը բիզնեսմենին մեղադրում է, որ վերջինս խուսափել է 88 մլն պարտքը մարել:

Նիրավ Մոդի

Երիտասարդ տարիքում Նիրավ Մոդին թողեց ուսումը Փենսիլվանիայի բիզնես դպրոցում՝ քեռու հետ ադամանդների վաճառքով զբաղվելու հեռանկարով: 2013-ին նա մի առիթով անկեղծացել էր, որ ամեն ինչ արել է իր երազանքների բիզնեսմեն-ադամանդագործների Լոուրենս Գրաֆի ու Հարի Ունիսթոնի հաջողությունը կրկնելու համար: Ադամանդագործ Մոդիի դեբյուտը 2010-ին էր: Նրա դիզայնով ստեղծվել էր բացառիկ մի վզնոց՝ մի քանի տասնյակ ադամանդներից, թանկարժեք քարերից բաղկացած: Դրանք բոլորն էլ բացառիկ քարեր էիր: Ապարանջանը վաճառվեց 3 մլն դոլարով՝ Christie’s աճուրդում: Հենց այդ օրվանից նրա հեղինակած թանկարժեք իրերը մեծ հեղինակություն են վայելում Հոլիվուդում և Բոլիվուդում:

2017-ին հնդկական Punjab National Bank-ը մեղադրանք ներկայացրեց Մոդիի ու իր գործընկերոջ նկատմամբ առ այն, որ վերջիններս համաձայնության են եկել խարդախության նկատառումներով: Մեղադրանքի համաձայն Մոդին ու իր գործընկերը համաձայնության էին եկել Մումբայի բանկի ղեկավարության հետ և մեկօրյա կազմակերպությունների միջոցով ընդհանուր առմամբ 1,8 մլրդ դոլարի վարկային միջոցներ էին ներգրավել: Հետագայում քննությունը պարզեց, որ իրականում ներգրավված գումարը 3 մլրդ-ից անցել էր: 2018-ին, երբ արդեն հայտնի էր մեղադրանքը, Մոդին ամենայն հավանականությամբ որոշեց ընդհատակ անցնել: Վերջին անգամ նրան Դավոսի գագաթնաժողովին են տեսել՝ Հնդկաստանի վարչապետի հետ լուսանկարվելիս:

Շշուկներ կային, թե Մոդի Մանհեթենի հյուրանոցներից մեկում է բնակվում: Մինչդեռ հետագայում պարզվեց, որ ընդամենը բիզնեսմենի շունն է այնտեղ բնակվում: Իսկ ինքը՝ Մոդին հայտնաբերվել է Լոնդոնում: Անցյալ տարվա մարդին ոստիկանութոյւնը ձերբակալեց բիզնեսմենին, և ներկայումս նա պայքարում է, որպեսզի դատարանը չարտահանձնի իրեն Հնդկաստան: 4 անգամ դատարանը մերժել է կալանքի փոփոխումը գրավով: Երկու անգամ նա հարձակման է ենթարկվել բանտախցում:

Մարկ Ռիչ

Մարկ Ռիչը ծնվել է Անտվերպենում, մեծացել է Ֆիլադելֆիայում, ապա Նյու Յորքում: 1954-ին նա թողեց ուսումը՝ Phillip Brothers-ում աշխատելու համար: 19 տարի անց նա լքեց այդ ընկերությունը՝ զայրացած, որ իրեն չէին վճարել հասանելիք 1,5 մլն դոլար պարգևավճարը: Նա ստեղծեց իր ընկերությունը՝ Marc Rich &Co: 1982 թվականին ձեռնարկատերը Forbes 400 առաջին մեծահարուստների ցուցակում էր: Նրա կարողությունը 200 մլն դոլար էր: Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը ամերիկացի պատանդների պահումից ի վեր, Մարկ Ռիչը բարդ մեխանիզմ էր կառուցել, որով հնարավոր կլիներ շրջանցել Իրանի հետ առևտրաշրջանառության արգելքն ու նավթ գնել: 1983-ին Մարկ Ռիչը Նյու Յորքից Շվեյցարիա փախավ: Պատճառը շուրջ 60 կետից բաղկացած մեղադրանքն էր՝ այդ թվում բազում խարդախություններ, մեխանիզմների կիրառում բոլոր ոլորտներում, մասնավորապես Իրանի հետ հարաբերություններ:

Ռիչն իր բիզնեսը վարում էր մինչև 1990-ականները՝ մինչև երկաթե վարագույրի անկումը Ռիչը խորհրդային նավթի, հանածոների մեծածավալ գնորդն էր: 1999-ին նա Forbes-ի վարկածով ամենահարուստ մարդն էր: Նրա կարողությունն այդ պահին 1 մլրդ դոլար էր: Ամենատարբեր դատական հայցերն ու մեղադրանքները շարունակում էին նրանից անպակաս մնալ: 2001-ին այնուամենայնիվ նախագահ Քլինթոնը նրան ներում շնորհեց՝ Սպիտակ տնից հեռանալուց առաջ: Վարկածներ կան, որ բիզնեսմենից այդպես էլ չկարողացավ պետությունն առգրավել նախանշված գումարը, մինչդեռ բարեգործական հինժմնադրամներին նվիրատվությունները չափազանց մեծ թիվ էին կազմում: