Կոնցեռն Դիալոգը Chambers & Partners-ի վարկանիշավորման առաջին տեղում

Հրապարակվել է իրավաբանական աշխարհում մեծ ճանաչում ունեցող Chambers & Partners կազմակերպության #ChambersGlobal2020 փաստաբանական և իրավաբանական ընկերությունների ուղեցույցի 21-րդ հրատարակությունը (edition): Այս տարի ևս Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը վարկանիշավորման խմբում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել:

Գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն արժանացել է անվանի պրակտիկ մասնագետ (eminent practicionaire) դասակարգմանը, իսկ ավագ գործընկեր Արամ Օրբելյանն արժանացել է դասակարգման առաջին խմբում գտնվելու բարձր գնահատականին: Մեր գրասենյակը շարունակում է ամրացնել իր դիրքերը վարկանիշային այս բարձր սանդղակում։