Կառավարությունը փորձելու է հակազդել

ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում հաստատվել են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումները, որոնցով աջակցություն կտրամադրվի.

✔️ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝  ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:

Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

֊ Շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

 

✔️ ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։