Santen ընկերության Լեկրոլին դեղամիջոցը ալերգիկ կոնյունկտիվիտի դեմ

Գարուն է, ծաղկունք նաև՝ ալերգիկ կոնյունկտիվիտների ժամանակը

Լեկրոլին. Արդյունավետ է ալերգիկ կոնյունկտիվիտների կանխարգելման համար:

Դեղամիջոցը թույլատրելի է տևական կիրառության համար՝ 4 տարեկանից:

20308-4 / 1464-02

Ներդիր-թերթիկ՝ տեղեկատվություն պացիենտի համար

ԼԵԿՐՈԼԻՆ

Միջազգային չպատենտավորված անունը՝ Քրոմոգլիկաթթու

Դեղաբանական ձևը՝ աչքի կաթիլներ

Բաղադրությունը՝

1 մլ լուծույթը պարունակում է.
Ակտիվ նյութ՝ նատրիումի քրոմոգլիկատ՝ 40 մգ

Իներտ լցոնիչներ՝ բենզալկոնի քլորիդ, գլիցերին, պոլիվինիլային սպիրտ, դինատրիումի էդետատ, ներարկման ջուր:

Նկարագրություն

Թափանցիկ, անգույն կամ թեթևակի դեղնավուն լուծույթ է

Դեղաբանական խումբը՝ այլ հակալերգիկ դեղամիջոցներ

ATX կոդ՝ S01GX01

Դեղաբանական հատկություններ

Հակալերգիկ միջոց է, որն ունի մեմբրանկայունացնող հատկություն, խաթարում է ամպային բջիջների դեգրանուլյացիային և դրանցից հիստամինների, բրադիկինինի, լեյկոտրիենների (այդ թվում և դանդաղ արձագանքող սուբստանցիաների) և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի դեգրանուլյացիային: Առավել արդյունավետ է կանխարգելիչ նպատակների համար:

Ալերգիկ հիվանդությունների դեպքում ամբողջական կլինիկական արդյունք հնարավոր է ստանալ բուժման մի քանի օր կամ շաբաթ անց:

Ֆարմակոկինետիկ հատկություններ

Աչքի եղջերաթաղանթից ներծծումն աննշան է: Համակարգային կենսահասանելիությունը՝ 0,1 %-ից քիչ: Կիսով չափ դուրսբերման ժամանակը 5-10 րոպե:

Ընդունման ցուցումներ՝ ալերգիկ կոնյունկտիվիտ:

Հակացուցումներ՝ դեղամիջոցի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ բարձր զգայունություն:

Հղիություն և կաթնարտադրություն՝ դեղամիջոցը պետք է կիրառել զգուշությամբ՝ հղիության և կրծքով կերակրման դեպքում:

Կիրառման եղանակը և դեղաչափերը՝

Մեծահասակներ և երեխաներ 4 տարեկանից մեծ Լեկրոլին 40մգ/մլ: 1-2 կաթիլ յուրաքանչյուր կոնյունկտիվալ պարկի վրա՝ 2 անգամ մեկ օրվա ընթացքում:

Մինչև 4 տարեկան երեխաներին՝ միայն բժշկի նշանակմամբ:

Սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտի դեպքում բուժումը պետք է սկսել առաջին ախտանշանների ի հայտ գալուց կամ մինչև ծաղկունքի շրջանը: Բուժումը շարունակվում է ծաղկունքի ամբողջ շրջանում կամ ավելի երկար, եթե ախտանշանները պահպանվում են:

Մինչև աչքի կաթիլների ներմուծումը

-լավ լվացեք ձեռքերը,
-հարմար դիրք ընդունեք (նստեք, պառկեք մեջքի վրա, կանգնեք հայելու առաջ):

Աչքի կաթիլների ընդունումը

  1. Բացեք շշիկը: Շշիկի պարունակությունն աղtոտումից զերծ պահելու նպատակով մի կպցրեք այն թարթիչներին, մի կպեք ձեռքով:
  2. Գլուխը հետ պահեք, շշիկը տեղակայեք աչքի վերևում:
  3. Ստորին կոպը ներքը իջեցրեք, նայեք վերև, կաթեցրեք կաթիլներն աչքի մեջ:
  4. Փակեք աչքը, թեթևակիորեն սեղմեք ստորին անկյունը մատով մի րոպեի ընթացքում: Այսպիսով հնարավոր կլինի խուսափել կաթիլի՝ քթի լորձաթաղանթային հատված ընկնելուց, ինչի շնորհիվ կբարձրանա արդյունավետությունը, հնարավոր կլինի խուսափել ոչ բարենպաստ համակարգային արդյունքներից: Ամուր փակեք շշիկը:

Կողմնակի երևույթներ. Տեղային կիրառության ժամանակ նատրիումի քրոմոգլիկաթթուն լավ է ընդունվում, հազվադեպ են հանդիպում աչքերի բորբոքման ախտաշաններ:

Ընդհանուր(>1/100). այրոցի կարճատև զգացողություն, աչքերի տեղային կարմրություն, տեսողության կարճատև մշուշոտություն:

Չափազանց  (<1/10000). հազվադեպ ալերգիկ ռեակցիաներ:

Գերդոզավորում.

Կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց են տալիս, որ նատրիումի քրոմոգլիկաթթվի տեղային կամ համակարգային թունավորումը շատ քիչ է: Տեղային կիրառության դեպքում գերդոզավորման ախտանշանները քիչ հավանական են: Եթե անգամ նկատվում են գերդոզավորման նշաններ, անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի սիմպտոմատիկ բուժում:

Այլ դեղամիջոցների հետ փոխազդեցությունը. Նախկինում չի հայտնաբերվել նատրիումի քրոմոգլիկաթթվի փոխազդեցությունն այլ դեղամիջոցների նկատմամբ:

Հատուկ զգուշացումներ

Կոնտակտային ոսպնյակներ

Լեկրոլին աչքի կաթիլները որպես կոնսերվանտ, պարունակում են բենզալկոնիումի քլորիդ, ինչը նշանակում է, որ դրանք չի կարելի կիրառել կոնտակտային լինզաների դեպքում: Կաթիլները ներմուծելուց առաջ ոսպնյակները պետք է հանել, և կրկին տեղադրել դեղամիջոցի կիրառումից 15 րոպե անց միայն:

Մեքենա և այլ մեխանիկական սարքավորումներ վարելու վրա ազդեցություն

Այն պացիենտները, ովքեր դեղամիջոցը կաթեցնելուց հետո ունենում են տեսողության խավարումներ, չպետք է դեղը կիրառելուց անմիջապես հետո վարեն մեքենա կամ այլ բարդ տեխնիկա, աշխատեն հաստոցների կամ այլ բարդ ղեկավարվող գործիքների հետ, որը սուր տեսողություն է պահանջում:

Շշիկը պետք է փակել յուրաքանչյուր կիրառումից հետո: Չի կարելի դրա կաթոցիչի ծայրով հպվել աչքին:

Թողարկման ձևեր

Լուծույթը (աչքի կաթիլները) սպիտակ պլաստմասե շշիկ-կաթոցիչում են (պոլիէթիլեն՝ նվազեցված խտությամբ), 5 մլ տարողությամբ: Շշիկները փակվում են պլաստիկե կափարիչ-կաթոցիչով (պոլիէթիլեն՝ նվազեցված խտությամբ), պտտվող կափարիչով: Յուրաքանչյուր շշիկ փաթեթավորված է ստվարաթղթե տուփի մեջ՝ օգտագործման թերթիկի հետ միասին:

Պիտանիության ժամկետը

Երեք տարի: Օգտագործել բացելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Չի կարելի օգտագործել փաթեթավորման վրա նշված ժամկետից հետո:

Հատուկ զգուշացումներ՝ պահպանման վերաբերյալ՝ պապանել +15-+25 °C

ջերմաստիճանում՝ երեխաներին անհասանելի վայրում:

Դեղատներում բաց թողնման կարգը՝  առանց դեղատոմսի բաց թողնվող:

Արտադրող՝ ՆեքսթՖարմա ԲԸ, Նիիթթյունհաանքաթու 20, 33720 Տամպերե, Ֆինլանդիա

Բաց թողման որակի հսկողություն՝ Սանտեն ԲԸ, Նիիթթյունհաանքաթու 20, 33720 Տամպերե, Ֆինլանդիա

Ծանոթացեք դեղի ներդիր-թերթիկին՝ ռուսերենով 1