COVID-19 կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը Հայաստանում

COVID-19 համաճարակը սկսվել է 2019 թ-ի դեկտեմբերին Չինաստանում, որի հետևանքով ներկայումս տուժել են աշխարհի 210 երկրներ և տարածաշրջաններ: Ի պատասխան COVID-19 համաճարակի, տուժած երկրներն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագա տարածումը կանխելու և նոր դեպքերի ու մահացությունների թիվը նվազագույնի հասցնելու համար՝ հաշվի առնելով ԱՀԿ ցուցումները և խորհուրդները:

Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ նոր ախտորոշված դեպքերի թվերի կորելացիան Հայաստանում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների հետ համեմատած` ընտրված երկրներում առկա նոր դեպքերի թվերի հաջորդիվ համեմատությամբ:

Համեմատվող երկրներ

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մեծացմանը զուգահեռ, աշխարհի տարբեր երկրների կառավարությունները ձեռնարկեցին կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներ՝ COVID-19- ի համաճարակին արձագանքելու համար:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը հասկանալու նպատակով համեմատվել են Հայաստանում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և աշխարհի տարբեր միջինից բարձր և բարձր եկամուտ ունեցող երկրներիում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների հնարավոր ազդեցությունը կորոնավիրուսային հիվանդության տարածվածության վրա: Համեմատվող երկրների ցանկը կազմվել է համաձայն Համաշխարհային բանկի տվյալների:

Ընտրված երկրների ցանկը ներկայացված է Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1. Երկրների ցանկ

 

Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ Բարձր եկամուտ ունեցող երկրներ
Եվրոպա և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան Այլ

 

Հայաստան Չինաստան Բելգիա
Վրաստան Մեքսիկա Միացյալ Թագավորություն
Ռուսաստան Բրազիլիա Իտալիա
Բելառուս Լիբանան Ֆրանսիա
Բուլղարիա Թաիլանդ Կանադա

 

Հայաստանում և համեմատվող երկրներում նոր դեպքերի առաջացման ժամանակացույցը ներկայացված է Գծապատկեր 1-ում:

Ներկա իրավիճակ – 26 ապրիլի, 2020 թ․

Համաձայն Worldometers կայքի տվյալների՝ ամբողջ աշխարհում գրանցվել են 2,982,647 կորոնավիրուսային դեպքեր, որոնցից 206,342 ավարտվել են մահով: Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների ապրիլի 26-ի դրությամբ, Հայաստանում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1746, արձանագրվել է 28 մահ: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս Հայաստանում, ինչպես նաև այլ զարգացող և զարգացած երկրներում տիրող իրավիճակի համեմատականը: Գծապատկերը ցույց է տալիս բարձր եկամուտ ունեցող երկրներում մահացության ավելի բարձր ցուցանիշներ՝ համեմատած տարածաշրջանի և ամբողջ աշխարհի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների հետ:

Աճի տեմպերը (01 մարտի – 20 ապրիլի) և եզրակացություններ

Գծապատկեր 3-ը ներառում է համեմատվող երկրներում գրանցված կորոնավիրուսային դեպքերի քանակներ՝ մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածի համար, 10 օրացուցային օրվա միջակայքերով: Գծապատկերը ցույց է տալիս, որ ընտրված երկրներում դեպքերի թվի շարունակական աճը համեմատաբար հարթ է Չինաստանի համար և տեսանելի կրկնապատկում (կամ եռապատկում) երկրների մեծ մասի համար տասնօրյա ժամանակահատվածում:

Չնայած նրան, որ շատ երկրներում ներդրվել են ամբողջական (կամ որոշ դեպքերում՝ մասնակի) արգելափակման միջոցառումներ, դեպքերի թիվը շարունակում է աճել: Աճի տեմպերը մինչ օրս համեմատաբար ավելի բարձր են նշված զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ չնայած, որ մեկուսացման որոշումները կայացվել են մոտավորապես մինչ մարտ ամսվա կեսը: Գծապատկերում հստակ երևում է զարգացող և զարգացած երկրների միջև թվերի աճի տարբերությունը:

Չնայած արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների՝ դեպքերի քանակները շարունակում են աճել մինչ օրս:

Այսպիսով, անհրաժեշտ են նոր մոտեցումներ` հանրության շրջանակներում կորոնավիրուսի մասին, ինչպես նաև անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Հղումներ

 

Հեղինակ՝ Ինեսա Չիլինգարյան; MSc, MPH; ԱԶՀԿ հիմնադիր/ նախագահ